
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանն ունի առաջին մեդալը Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։
Մրցաշարի գործող չեմպիոն Էլիդա Քոչարյանը շարժվում է դեպի հերթական ոսկին։ 1/4 եզրափակիչում հայ մարզուհին հաղթել է վրացի Լանա Բոլկվաձեին և դուրս գալով կիսաեզրափակիչ` ապահովել առնվազն բրոնզե մեդալ։
Հոկտեմբերի 16-ին կիսաեզրափակիչ դուրս գալու և մեդալ ապահովելու համար կպայքարեն տղաները։ 1/4 եզրափակիչում Հայաստանն ունի 8 բռնցքամարտիկ։