Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում հոկտեմբերի 19-ին ցերեկը և 20-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ի ուշ երեկոյան, 17-ին, 18-ի գիշերը անձրևները կլինեն հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Մարզերում հոկտեմբերի 19-ին և 20-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, 16-18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան, 17-ին, 18-ի գիշերն անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։




Լրահոս