Հայ մամուլի օրը նշվում է ամեն տարի (2004 թվականից) հոկտեմբերի 16-ին՝ ի նշանավորումն 1794 թվականի նույն օրը Մադրասում հայ մամուլի առաջնեկի՝ «Ազդարարի» լույսընծայման։ Այն հրատարակել է Հարություն Շմավոնյանը։ Լույս է տեսել պարբերականի 18 համար։
Սկզբում տոնը կոչվել է Հայ մամուլի աշխատակցի օր՝ 2004 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ։
Խորհրդային տարիներին Հայկական ԽՍՀ-ում մամուլի օրը նշվել է մայիսի 5-ին՝ ի նշանավորումն բոլշևիկյան «Պրավդա» թերթի լույսընծայման։