
Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի թուլության պատճառով, որի քաղաքականությունը նպաստեց գլոբալ լարվածության աճին, ասել է Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովի անդամ Մայքլ Ուոլցը։
Երեքշաբթի օրը, ելույթ ունենալով CNN-ի եթերում, հանրապետական օրենսդիրը մատնանշել է, որ Եվրոպայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն աշխարհը հասցրել են Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, որը տեղի է ունեցել վերջին չորս տարիների ընթացքում՝ «Բայդենի հսկողության ներքո»: