
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի առանցքային խաղացողներից մեկը՝ Ալբերտ Թադևոսյանը, տեղափոխվել է լիտվական «Ալիտուս», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը ստորագրել են մեկ տարվա պայմանագիր: Թադևոսյանը նախորդ մրցաշրջանն անցկացրել էր Երևանի ԲԿՄԱ-ում և դարձել էր ՀՀ չեմպիոն: