
ԱՄՆ-ն երբեք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղ համաձայնագիրը չի կապել COP29-ի հետ: Այս մասին ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Մի քանի ամիս առաջ մենք ցանկանում էինք տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և պնդում էինք, որ այն ձեռք բերվի: Այնուամենայնիվ, դա կախված է կողմերից, ոչ թե` Միացյալ Նահանգներից»,- ասել է նա։