
Հոկտեմբերի 16-ին, ժամը 05:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խուդյակովի փողոցում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։17-ին, մարվել՝ 05։26-ին: Այրվել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, սրահը՝ մասամբ և «Toyota» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։