
Ամենայն հավնականությամբ, ԱՄՆ-ը ռազմանավեր կուղարկի Սև ծով, և զինվորների փոքր խումբ՝ Եվրոպա՝ աջակցելու ՆԱՏՕ-ի՝ Արևելյան Եվրոպայում դաշնակիցներ ձեռք բերելու ջանքերը:
Ռազմական պատասխանատուն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հրամանատարներն ուղիներ են փնտրում ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում ապահովելու համար:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեգելը հայտարարել է, որ իր երկիրը «պետք է պատրաստ լինի ցանկացած արտակարգ իրավիճակի»:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները որոշում են կայացրել դադարեցնել Ռուսաստանի հետ քաղաքացիական և ռազմական համագործակցությունը. տեղեկացնում է Associated Press-ը: