Իրանի նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի հարավ-արևմտյան Խուզեստանի նահանգի Շուշթար քաղաքի Pars Petro Shushtar նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն վեց մարդ է տուժել։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Դեպքի վայր են ժամանել հրշեջ խմբեր և շտապօգնության մեքենաներ։ Հրդեհը հաջողվել է տեղայնացնել։

Ըստ նախնական գնահատումների՝ հրդեհի պատճառ է դարձել վառելիքի լիցքավորման ժամանակ անվտանգության կանոնների չպահպանումը։




Լրահոս