
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Արգենտինան սեփական հարկի տակ 6:0 հաշվով հաղթել է Բոլիվիային:
Բուենոս Այրեսում կայացած խաղում 37-ամյա Մեսին դարձել հեթ-տրիկի հեղինակ և երկու արդյունավետ փոխանցում է կատարել: Արգենտինացիներից գոլերը խփել են նաև Խուլիան Ալվարեսը, Լաուտարո Մարտինեսն ու Տիագո Ալմադան:
Այս հաղթանակից հետո Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմը 20 միավորով մնում է CONMEBOL-ի մրցաշարային աղյուսակի առաջատարը: