Նոր մանրամասներ՝ Նոր Ուղիում 34-ամյա երիտասարդի կյանքից զրկման դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1:29-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Վեդի» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը դանակահարության կանչով մեկնել է Նոր Ուղի, որտեղ արձանագրել է նույն գյուղի բնակիչ 34-ամյա Սերոբ Ստեփանյանի մահը:

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ահազանգով մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային կարգախումբը ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 1-ի սահմաններում գյուղի Թումանյան փողոցի հասցեներից մեկում կենցաղային հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ Փոքր Վեդի գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Սերոբ Ստեփանյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կենսաբանական մահ, ինչպես նաև մարմնական վնասվածք է պատճառել նրա 37-ամյա եղբորը:

«Ոստիկանության Արարատի բաժնի, մարզային վարչության և պարեկային ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 46-ամյա տղամարդը ժամը 2:35-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Արարատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Փոքր Վեդի գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը, կազմված փաստաթղթերը և հանցագործության գործիքը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ կասկածյալին հայտնաբերլ են դանակի հետ միասին, որի վրա առկա են եղել արնանման հետքեր և ըստ նախնական տեղեկությունների՝ հայտնաբերվածը հանցագործության գործիք հանդիսացող դանակն է, որը Գալուստ Գ․-ի հետ միասին ոստիկանները ներկայացրել են Վեդիի քննչական բաժին։

Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ Նոր Ուղի գյուղի Թումանյան փողոցում Գ. Գ․-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Ս․Ս․-ի մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում 34-ամյա երիտասարդը մահացել է ։

Այս դեպքով ենթադրյալ հանցագործը ձերբակալված է, իսկ ահա վիճաբանության պատճառը եղել է հայհոյանքը։




Լրահոս