Հայ մամուլի օրը նշվում է 2004 թվականից սկսած հոկտեմբերի 16-ին։
1794 թվականի նույն օրը Մադրասում հրատարակվեց հայ մամուլի առաջնեկը՝ «Ազդարարը»՝ Հարություն քահանա Շմավոնյանի նախաձեռնությամբ։
Սկզբում տոնը կոչվել է Հայ մամուլի աշխատակցի օր, որոշում ընդունվեց դարձնել Հայ մամուլի օր։
Հայաստանի ժուռնալիստների միությունը Հայ մամուլի օրը հայկական լրատվամիջոցներին շնորհում է «Ազդարար» ամենամյա մրցանակը՝ «Լավագույն պարբերական մամուլ», «Լավագույն մարզային մամուլ», «Լավագույն հեռուստաընկերություն», «Լավագույն ռադիոկայան» և «Լավագույն թղթակից» անվանակարգերով։
Սկիզբ առնելով Մադրասում՝ հայ մամուլի տպագրությունն այնուհետև տարածվել է ամբողջ աշխարում. «Տարեգրություն»-ը տպագրված Վենետիկում 1799 թվականին, «Արմենիա»-ն՝ Մարսելում 1885 թվականին, «Արշալույս Արարատյան»-ը՝ Զմյուռնիայում 1840 թվականին։ 19–րդ դարի երկրորդ կեսին՝ պարբերականների աճին զուգահեռ, դրանց ուսումնասիրությունը զարգացման նոր փուլ մտավ։
Սկսեցին հրատարակվել ոչ միայն պարբերականների լրիվ ցուցակներ, այլև առանձին պարբերականների կամ առանձին աշխարհագրական վայրում հրատարակված պարբերականներին վերաբերող ուսումնասիրություններ։
Այժմ «Ազդարարի» պես տպագիր շատ քիչ թերթեր են մնացել, որոնց տպաքանակը հիմնադրման ժամանակահատվածի հետ համեմատած նվազել է։
Հայաստանում 2000-ականներին գործում էին «Ժողովուրդ», «Առավոտ», «Հրապարակ», «Հայաստանի Հանրապետություն», «Իրավունք» , «Չորրորդ իշխանություն», «Ազգ», «Հայկական ժամանակ» և այլ թերթեր։
Հայ մամուլը բազմաթիվ խոչընդոտներ է հաղթահարել, ամեն նոր իշխանության կողմից թիրախավորվել է, հաղթահարել է բազում արհավիրքներ, սակայն աներեր կանգնել է ոտքերի վրա և ծաղկեցրել հայ մամուլի ոսկեղեն լեզուն։
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը շնորհավորում է Հայ մամուլի 20 ամյակը և մաղթում աշխատաշատ և բեղուն ընթացք։