ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Չկա մեկը, որ ինձ ստեղ դիտողություն անի», «արա», «համբալ», «ձեր թաղը չի ստեղ». ԱԺ-ի ռազբորկաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սև շորերով պատգամավոր, ռեպլիկներ, փոխադարձ հայհոյանքներ, հարված՝ խոսափողին․․․

Խորհրդարանում երեկ թեժ իրավիճակ էր։

Հայաստանում հանցավորության իրավիճակի վերաբերյալ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի նախաձեռնած լսումները վերածվեց իսկական տղայական խոսակցության։

Բայց արի ու տես, որ այս անգամ իրար լեզու չէին հասկանում ոչ թե ընդդիմությունն ու իշխանությունը, այլ վեճ էր ընկել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի և ՔՊ խմբակցության պատգամավորները միջև։

Վիճաբանությունը սկսվեց այն բանից, որ ԱԺ ամբիոնից պատգամավոր Հովիկ Աղազարյանը մեղադրեց Քյարամյանին, որ Հայաստանում կալանքը որպես ճնշման միջոց է կիրառվում և պնդեց, որ իր նկատմամբ նույնպես ճնշումներ են գործադրվել։

ՔՊ-ականներին բարկացրեց հատկապես այն, որ ՔԿ նախագահը բացահայտումներ արեց իշխանականների ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, Արգիշտի Քյարամյանը պարզաբանում պահանջեց՝ ինչու են Հովիկ Աղազարյանի որդու քրեական գործի հետ կապված իրեն զանգել։

Հովիկ Աղազարյանի և ՔԿ ղեկավարի այս վեճը վերածվեց փոխադարձ հայհոյանքների, հրմշտոցի։

Լսումները նախագահող Անդրանիկ Քոչարյանը իրավիճակը հանդարտեցնելու փոխարեն ավելի շիկացնում էր վիճակը՝ պարբերաբար ընդհատելով Քյարամյանին և թույլ չտալով խոսել։

Ի դեպ, ArmLur.am-ը հայտնել է նաև, որ ԱԺ-ում այս միջադեպից հետո Անդրանիկ Քոչարյանի ձեռամբ ՔՊ-ում Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկության պահանջով ստորագրահավաք են սկսելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս