Yandex Armenia-ն պատմել է «Օգնենք միասին» բարեգործական մեխանիզմի առաջին արդյունքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին երեք ամիսներին «Օգնենք միասին» բարեգործական նախաձեռնության մասնակից է դարձել ավելի քան 4400 մարդ, որոնց շնորհիվ հաջողվել է հավաքել ավելի քան 2,71 միլիոն դրամ: Ընդհանուր գումարը, ներառյալ Yandex Go-ի ներդրումը, կազմել է 5,53 մլն դրամ: Հաշվետվությանը առավել մանրամասն կարող եք ծանոթանալ նախագծի կայքում:

2024 թվականի հունիսից Հայաստանում Yandex Go հավելվածում հայտնվեց հնարավորություն՝ տաքսի պատվիրելիս օգնելու բարեգործական կազմակերպություններին։ «Օգնենք միասին» բաժնում օգտատերերը կարող են ընտրել, թե որքան գումարով են ցանկանում օգնել, ինչից հետո այդ գումարը  կավելացվի յուրաքանչյուր ուղևորության արժեքին: Yandex Go-ն ամեն ամիս իր հաշվին ավելացնում է նվիրատվությունների գումարը և վճարում վճարային օպերատորների միջնորդավճարը, այնպես որ նվիրատվությունների 100%-ն ուղղվում է բարեգործությանը:

Հավաքված միջոցները կօգնեն շահույթ չհետապնդող չորս կազմակերպությունների։ Օրինակ՝ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամն իր շահառուների համար թանկարժեք դեղամիջոցներ կգնի։ «VIVA» բարեգործական կազմակերպությունը միջոցներ կհատկացնի Արցախից տեղահանվածների համար արևային ջրատաքացուցիչներ տեղադրելու նպատակով, իսկ «Շտապիր դեպի բարին» և «Հայ մայրեր»-ը կֆինանսավորեն զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնների աշխատանքը:

« «Օգնենք միասին» ծրագրի շնորհիվ մենք կկարողանանք մեր «Երազանքի տուն» կենտրոնում սենսորային սենյակ ստեղծել, ինչը կարևոր քայլ կլինի մանկական ուղեղային կաթվածով և հոգեշարժական զարգացման տարբեր խանգարումներով երեխաների վերականգնողական գործում։  Նման սենյակներն օգնում են խաղային տարբերակով աշխատել ռելաքսացիայի, մոտորիկայի զարգացման և երեխաների տագնապայնությունը թուլացնելու ուղղությամբ: Նման միջավայրում գտնվելը ոչ միայն օգնում է խաղաղվել և լիցքաթափվել, այլև լիցքավորող և խթանող ազդեցություն է թողնում։ Այս միջոցները մեզ թույլ կտան իրականացնել մեր երազանքը և ստեղծել թերապիայի համար հարմարավետ տարածք», – մեկնաբանում է «Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության հիմնադիր տնօրեն Նարինե Մանուկյանը:

«Մենք համոզված ենք, որ փոքր, կանոնավոր նվիրատվություններն ավելի արդյունավետ են, քան կլորիկ գումարը՝ առիթից առիթ, այդ իսկ պատճառով ընկերությունը ձգտում է համակարգված կերպով աջակցել բարեգործական նախագծերին և օգտատերերի մասնակցությունը դարձնել հարմար ու պարզ՝ այնպես, որ յուրաքանչյուրը կարողանա օգնել ուղևորություններ կատարելիս», – նշել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը:

Նվիրատվությունները կարող եք միացնել Yandex Go հավելվածի «Օգնենք միասին» բաժնում: Նվիրատվության գումարը կարող եք ընտրել՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ: Այն ցանկացած պահի հեշտորեն կարող եք փոխել կամ անջատել: Նվիրատվությունն ավտոմատ կերպով դուրս է գրվում պատվերի համար քարտով վճարելուց հետո: Նախ՝ գումարը փոխանցվում է «Նիկա» հիմնադրամ, որն այդ միջոցները հավասարապես բաշխում է չորս բարեգործական կազմակերպությունների միջև։  Yandex Go-ն շարունակելու է մեծացնել օգտատերերի ներդրումը։

Տեղեկատվություն բարեգործական կազմակերպությունների մասին

«Հայ մայրեր» բարեգործական կազմակերպությունը 2012 թվականից աջակցում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին: Նպատակն է՝ որակյալ վերականգնողական ծառայությունների, հոգեբանական և սոցիալական աջակցության միջոցով բարելավել ուղեղային կաթված ունեցող երեխաների և նրանց ծնողների կյանքի որակը: Այսօր ավելի քան 500 երեխա օգնություն է ստանում:

«VIVA» (Հայաստանի բժիշկներ և կամավորներ) կազմակերպությունը հիմնվել է 2016 թվականին։  Ծրագրերի նպատակն է բժշկական օգնության որակի և մատչելիության բարձրացումը: «VIVA»-ն նաև բժշկական, կրթական ու սոցիալական ծրագրեր է իրականացնում, օգնում է անապահով ընտանիքներին, փախստականներին, աշխատում է մանկատների հետ, որտեղ նաև պալիատիվ խնամքի կարիք ունեցող երեխաներ կան։

«Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամն աջակցում է օնկոլոգիական և արյունաբանական հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաներին ու երիտասարդներին ՝ ամբողջությամբ հոգալով Հայաստանում նրանց բուժման բոլոր ծախսերը: Օնկոլոգիական հիվանդությամբ շուրջ 800 երեխա և երիտասարդ ստացել է ամբողջական աջակցություն բուժման բոլոր փուլերում՝ ներառյալ հոգեբանական։

«Շտապիր դեպի բարին»․ հիմնադրամ, որն ավելի քան 10 տարի աջակցություն է ցուցաբերում Հայաստանում և նրա սահմաններից դուրս գտնվող երեխաներին առողջապահության, սոցիալական և հոգեբանական բարեկեցության ոլորտներում: Հիմնադրամը կազմակերպում է առողջական խնդիրներ ունեցող երեխաների բուժումը, հոգեբանական և սոցիալ-կրթական աջակցություն է ցուցաբերում սոցիալապես անապահով ընտանիքներին: Համագործակցում է դպրոցների, մանկապարտեզների և մանկատների հետ՝ տրամադրելով նյութական և մեթոդական օգնություն։

«Նիկա»․ հիմնադրամ հիմնադրամների համար, որոնց խնդիրն է Հայաստանում զարգացնել սոցիալական ոլորտը։ «Նիկա»-ն աջակցում է բարեգործական, բժշկական և կրթական այլ կազմակերպությունների։




Լրահոս