
ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հաստատել է Ուկրաինային տնտեսական օգնության փաթեթ տրամադրելու որոշումը և Ղրիմի բռնագրավման համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. հայտնում է РИА Новости-ին:
Բարաք Օբամայի հաստատմանը ներկայացվող փաստաթուղթը ենթադրում է 1 մլրդ դոլարի օգնություն Ուկրաինայի կառավարությանը` վարկային երաշխավորումների տեսքով, ինչպես նաև՝ վիզային և տնտեսական պատժամիջոցներ` ռուսաստանյան պաշտոնյաների դեմ, որոնք մեղավոր են ճանաչվել «Ուկրաինայի տարածքային ամբողջականության քայքայման մեջ»:
Բացի այդ՝ օրինագծով նախատեսվում է 150 մլն դոլարի ուղղակի տնտեսական օգնություն Ուկրաինային:
Սպիտակ տունը ողջունել է օրենքի ընդունումը: