
Ամանորյա տոներին ընդառաջ աշխարհում պատրաստել են ամենամեծ կարկանդակը:4.7 հազ. դոլար արժողությամբ կարկանդակը ստեղծվել է Astarism ընկերության սեփականատիրոջ կողմից, ով զբաղվում է ուտելիքների դիզայներական ձեւավորմամբ,- տեղեկացնում է bornrich.com-ը:Սկզբում կարկանդակը պատկերել են համակարգչով, որից հետո սկսել են պատրաստել: Թանկարժեք աղանդերի պատրաստման աշխատանքները տեւել են ավելի քան մեկ շաբաթ:Կարկանդակը պատրաստվել է XVII դարի բաղադրատոմսով: Նրա բաղադրության մեջ մտնում է 1920 թ. կոնյակ եւ Ֆրանսիայի Լուրդ քաղաքից բերված սուրբ ջուր: Աշխարհի ամենաթանկ կարկանդակը ցուցադրվել է Լոնդոնի արվարձանային առեւտրի մի կենտրոնում եւ այնտեղ կմնա մինչեւ դեկտեմբերի 19-ը: Յուրաքանչյուր այցելուի կտրվի տոմս, որով հնարավոր կլինի շահել այդ կարկանդակը: