
Բասկետբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականի առաջատար խաղացողներից Ինգա Մանուչարյանը տեղափոխվել է հունական «Օլիմպիակոս Վոլու»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մանուչարյանը հունական ակումբում կխաղա մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը:
Մինչև այս հայ բասկետբոլիստուհին հանդես էր եկել ղազախական և լատվիական ակումբներում: