
Քիչ առաջ armlur.am լրատվականի հետ զրույցում «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, ձերբակալված Շանթ Հարությունյանի կինը` Ռուզան Բադալյանը, հաստատեց այն տեղեկությունը, որ իր որդուն` Շահեն Հարությունյանին, խուլիգանություն կատարելու համար մեղադրանք են առաջադրում:
Տիկին Բադալյանն ասաց, որ ինքն այս պահին ոստիկանությունում է և առայժմ մանրամասներ չի կարող հաղորդել: