Բեդուինական Հուրա գյուղում հայտնաբերվել է բյուզանդական շրջանի խճանկարից հատակ ՝ բացառիկ գույներով:Այն թվագրվում է 596թ.:
Այն հայտնաբերել են հրեա հնագետները ՝ մինչ այս անհայտ մատուռի մեջ:
Մատուռը ունի չորս սենյակ, ներառյալ ՝ աղոթասրահ և ավանդատուն: Յուրաքանչյուր սենյակ ունեցել է տարբեր նախագիծ:
Ըստ հնագետների ՝ այս գտածոն լույս է սփռում 6-րդ դարի բյուզանդական մշակույթի վրա ՝ տեղեկացնում է Haaertz-ը: