Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել։ Այս մասին հայտնում է 1Lurer.am-ը։
Բալասանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը հանցավոր ճանապարհով օտարելու համար։ Մեղադրյալների թվում են նաև նրա կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։
Բալասանյաններից բացի, մեղադրյալ են նաև Գյումրու նախկին և ներկա փոխքաղաքապետերն ու ևս մեկ անձ: