ՍԴ-ն ժամանակ տվեց իշխանություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի շտապում ընդհանուր  գնահատական տալ, քանի որ դժվար է այս պահին որևէ բան ասել:  Բայց դիմող կողմի մատնանշած մի շարք դրույթներ ճանաչեց հակասահմանադրական, որի համար պետք է շնորհակալություն հայտնել մեր պայքարող երիտասարդներին:

Իսկ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի խոսքով` ՍԴ-ն ժամկետ տվեց իշխանություններին մինչև սեպտեմբեր, քանի որ իրավական բաց կա օրենքում և սրան առնչվող իրավական ակտերում:

Փաստաբան Մերի Խաչատրյանն էլ ասաց, որ ՍԴ-ն անդրադարձավ դիմող կողմի փաստարկներին և կայացրեց օբյեկտիվ դիրքորոշում:




Լրահոս