Ավետիք Իսահակյան․ գրականության հանճարը՝ ազգային պայքարի և համաշխարհային մշակույթի խաչմերուկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ գրականության գիգանտներից մեկի՝ Ավետիք Իսահակյանի գիրը առ այսօր շարունակում է արդի մնալ։ Անգամ տպավորություն է ստեղծվում, որ մեծանուն գրողը մարգարեցած է եղել և գուշակել է մերօրյա իրականության մասին։

Իսահակյանի ավանդն այսօր այսնքան մեծ է, որ Հայաստանում իր անվամբ կան անվանակոչված թե՛ փողոցներ, թե՛ գյուղեր, գրադարաններ և արձաններ։ Իսահակյանի անունը նաև փորագրված է Երևանի օղակաձև զբոսայգու չորրորդ 2023 թվականի ապրիլի 25-ին բացված «Ազգային արժանապատվության ասպետներին» աղբյուր-հուշակոթողին։

Այսօր Իսահակյանի հիշատակի օրն է։

ArmLur.am-ը ներկայացնում է գրողի հուշերից մի քանիսը։

Ավետիք Իսահակյանի հուշերը լի են իր կյանքի հետաքրքիր դեպքերով ու հայտնի մարդկանց հետ հանդիպումներով, որոնցից մեկն առանձնապես հիշարժան է եղել գրողի կյանքում:

Իսահակյանն իր պատմել է, թե ինչպես են մի անգամ Թումանյանի հետ քայլել Երևանի փողոցներով և քննարկել գրականություն, քաղաքականություն և հայ ժողովրդի ճակատագիրը: Իսահակյանը հիացմունքով է խոսել Թումանյանի իմաստնության և պարզության մասին: Թումանյանը, լինելով ավագ և փորձառու գրող, Իսահակյանին մշտապես ոգեշնչել և խրախուսել է: Իսահակյանն իր հուշերում նշել է, որ Թումանյանը միշտ խորապես մտածված և մարդկային մոտեցում ուներ գրականության և կյանքի հանդեպ:

Այս հանդիպումը վկայությունն է այն բանի, թե որքան կարևոր էին Իսահակյանի համար նման մտավորականների հետ շփումները: Նա իր հուշերում հաճախ է ընդգծել, թե որքան մեծ ազդեցություն են ունեցել նրա վրա նման հանդիպումներն ու զրույցները, որոնք նպաստել են ոչ միայն նրա գրական, այլև անձնական աճի զարգացմանը:

Այս հուշերը կարևոր են նաև հայ գրականության պատմության համար, քանի որ նրանք ներկայացնում են հայ մշակույթի երկու հսկաների՝ Իսահակյանի և Թումանյանի մտերմությունը, ինչը ցույց է տալիս նրանց երկուստեք հարգանքը միմյանց հանդեպ, ինչպես նաև նրանց մտածումները հայրենիքի, գրականության և ազգի ապագայի մասին:

Գրողի հուշերում նաև տեղ է գտել Մաքսիմ Գորկին, որի հետ հանդիպումը Իսահակյանը ևս հիշատակել է իր հուշերում։ Նրանք ծանոթացել են 1906 թվականին, երբ Իսահակյանը գտնվում էր արտասահմանում և ակտիվորեն մասնակցում էր հայկական ազատագրական շարժմանն ու միաժամանակ զբաղվում էր գրական գործունեությամբ։ Գորկին, լինելով ժամանակի մեծ գրողներից մեկը, խոր տպավորություն էր թողել Իսահակյանի վրա։ Նրանք զրուցել են գրականության, հեղափոխության և սոցիալական արդարության թեմաներով։

Իսահակյանը իր հուշերում նշել է, որ Մաքսիմ Գորկու խոսքը լի էր հումանիզմով ու ժողովրդի հանդեպ սիրով: Այս հանդիպումը նրան ավելի էր մոտեցրել ռուսական գրականությանը և խթանել նրա հետաքրքրությունը համաշխարհային գրական գործընթացների նկատմամբ։ Հետագայում Իսահակյանը Գորկու հետ մի քանի անգամ հանդիպել է տարբեր առիթներով, և նրանց միջև ձեւավորվել էր փոխադարձ հարգանք ու մտերմություն։

Աննա Սրապիոնյան




Լրահոս