ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանի՞ գործազուրկ մարդ է եղել ՀՀ-ում 2022-2023 թվականներին․ թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ 2022-2023 թվականներին գրանցված աշխատանքի շուկայի հիմնական ցուցանիշների մասին։

Այսպիսով, 1000 մարդու հաշվով՝ անչափահասների և անաշխատունակների բացառությամբ, 2022 թվականին աշխատանքային ռեսուրսները եղել են 2 միլիոն 228 հազար 500 մարդ, իսկ 2023 թվականին՝ 2 միլիոն 223 հազար 200 մարդ։

Աշխատուժը (աշխատուժի առաջարկ) 2022 թվականին եղել է 1 միլիոն 311 հազար 300 մարդ, իսկ հաջորդ տարում՝ 1 միլիոն 341 հազար 200 մարդ, ինչը ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։

2022 թվականին զբաղվածների թիվը եղել է 1 միլիոն 134 հազար 800 մարդ, իսկ հաջորդ տարում՝ 1 միլիոն 174 հազար 400 մարդ, ինչը ակնհայտորեն փաստում է այն մասին, որ 2023 թվականին զբաղված անձինք ավելի շատ են եղել, քան 2022 թվականին։

Գործազուրկ անձանց թիվը 2022 թվականին կազմել է 176․600 մարդ, իսկ 2023 թվականին՝ 166․700 մարդ, ինչը փոքր ինչ ուրախալի փաստ է, քանի որ 2023 թվականին նվազել է գործազրկության ցուցանիշը։

Աշխատուժից դուրս բնակչության թվաքանակը 2022 թվականին կազմել է 917․200 մարդ, իսկ 2023 թվականին՝ 882․100 մարդ։

Ինչ վերաբերում է բնակչության տնտեսական ակտիվությանը, ապա 2022 թվականին աշխատուժի մասնակցության մակարդակը կազմել է 58․8 տոկոս, իսկ 2023 թվականին՝ 60․3 տոկոս։ Նշենք, որ այս ցուցանիշները հաշվարկված են աշխատանքային ռեսուրսների թվաքանակի նկատմամբ։

Զբաղվածության մակարդակը 2022 թվականին կազմել է 50․9 տոկոսը, իսկ հաջորդ տարում՝ 52․8 տոկոս։ Համեմատելով ցուցանիշները՝ կարելի է նկատել, որ 2023 թվականին զբաղվածության ցուցանիշը մոտ 2 տոկոսով ավելացել է։ Նշենք, որ այս ցուցանիշները նույնպես հաշվարկված են աշխատանքային ռեսուրսների թվաքանակի նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս