ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պացիենտի կյանքից զրկվելուց հետո ստուգումներ են «Արթկոսմեդ»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստից հետո Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ «Արթկոսմեդ»-ում տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում։

Նախարարը նշեց, որ Նախարարությունը բժշկական հաստատություններում կամ էսթետիկ վիրաբուժության կլինիկաների լիցենզավորման ոլորտում գնում է ավելի խիստ պահանջների։ Եվ սա այն բանից հետո, երբ «Արթկոսմեդում» արդեն 2-րդ մահվան դեպքով վիրահատությունն է գրանցվում։

Անդրադառնալով նաև վերջերս «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կլինիկայում վիրահատության ընթացքում գրանցված մահվան երկրորդ դեպքին՝ նախարարը մանրամասնեց․

«Խախտումների և այլնի վերաբերյալ վերահսկողությունը իրականացնում է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, այս պահին էլ որոշակի ստուգումներ է իրականացնում։ Եթե ստուգման արդյունքում հայտնաբերվեն լիցենզիայի պայմանների որևէ խախտում, ապա տեսչականը կդիմի մեզ, մենք էլ լիցենզիան կդադարեցնենք կամ կսառեցնենք»։

Հիշեցնենք, որ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կլինիկայում հոկտեմբերի 5-ին գրանցվել էր 56-ամյա կնոջ մահվան դեպք։ Մահացողը 56-ամյա Զաբել Կարապետյանն էր, որը Գերմանիայից էր եկել Հայաստան, դիմել պլաստիկ վիրահատության համար: Սովորաբար, բժշկական կենտրոնը պետք է պատշաճ վերակենդանացման բաժանմունք ունենա, որ հավանական խնդիրների դեպքում անմիջապես կարողանա կայունացնել պացիենտի վիճակի վատթարացումը, «Արթկոսմեդ»-ում բուժառուի վիճակի վատթարացումից հետո, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ։

Սա կլինիկայում գրանցված արդեն երկրորդ մահվան դեպքն է պլաստիկ վիրահատության ընթացքում։ Կլինիկայում գրանցված մահվան առաջին դեպքում քրեական վարույթը նախաձեռնվել էր 2023թ․ հոկտեմբերի 20-ին։

Ստացվում է, որ մահվան դեպքերի պարբերականությունը խիստ առնչություն ունի տեսչական մարմի կողմից ստուգումներ իրականացնելու հարցում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս