ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով է փոխհատուցելու բնակիչների կրած վնասը. «Վեոլիա Ջուր»-ը դարձել է «անպատժելի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանդես եկավ հերթական խայտառակ հայտարարությամբ, ըստ որի 36 ժամ ջուր չի լինելու Երևանի տարբեր վարչական շրջաններում և երեք մարզերում: Ընկերությունը մի մեծ ցանկ է հրապարակել, ըստ որի Վթարային ջրանջատումներ կլինեն Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում հոկտեմբերի 16-ի առավոտվանից սկսած:

Եվ այսպես, «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացրել է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևանի Արաբկիր վարչական շրջանի յոթ տասնյակի հասնող հասցեներում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Արարատյան 1, 2 զանգվածների՝ իրենց նրբանցքներով, Կուրղինյան և Մեծարենցի փողոցների՝ իրենց նրբանցքներով, Իսակովի պողոտայի, Անդրանիկի թաղաղամասերով ու կրկին յոթ տասնյակը անցնող թաղամասով:

Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի, Արմավիրի մարզի՝ Թաիրով, Փարաքար գյուղերի և հանրային բաժանորդների, Արարատի մարզի՝ Արգավանդ, Գեղանիստ, Խաչփառ, Ազատաշեն գյուղերի և հանրային բաժանորդների,

Կոտայքի մարզի՝ Եղվարդ և Նոր Հաճն քաղաքների, Զովունի, Քանաքեռավան, Պտղնի, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Բանավան, Գետամեջ գյուղերի, Առինջ գյուղի վերին հատվածի, Արգել գյուղի ամառանոցների հատվածներում:

Նշված, բոլոր տեղերի բնակիչները 36 ժամ զրկված են խմելու ջրից:

Գաղտնիք չէ, որ այս ընկերությունը «աչքի է ընկնում» իր բարձիթողի աշխատանքով, գրեթե պետական բոլոր կառույցների հետ խնդիր ունի, քանի որ երբ հերթը հասնում է այս ընկերության աշխատանքին, միշտ «գործը գցում» են այլ կազմակերպության վրա ու համարում խնդիրը լուծված:

Այսքանը քիչ չէ, հիմա էլ սովորություն են դարձրել մարդկանց զրկել ամենօրյա ջրից: Ու ստիպված բնակիչները խանութներից ջրեր են գնում` ֆինասական կորուսներ ունենում, հայտնվում իսկական «խոլերիայի» մեջ, բայց դրա համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում կամ փոխհատուցում բնակիչներին: Դրան զուգահետ, վերը նշված վարչական շրջաններում, տարբեր պետական հաստատություններ, մասնավոր ընկերություններ, կրթական հաստատություններ չեն գործում, քանի որ «Վեոլիա» ջուր ընկերությունը որոշել է 36 ժամ վթար վերականգնել: Թե այդ ինչ վթարներ են այդքան վերականգնում, ոչ ոքի հայտնի չէ, այն պարագայում, երբ չկա մեկ օր, որ Երևանում կամ մարզում վթար չլինի:

Իսկ, թե ինչու է լռում հայրենի կառավարությունը, ինչու է այս ընկերությունը արտոնյալ, մարդկանց իրավունքներ ոտնահարում, բոլորի համար մնում է անհայտ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս