
Այսօր 44-օրյա պատերազմում անմահացած Հովիկ Հովհաննեսի Ասատրյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 24 տարեկան։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ՀՄՄ-2-ի մեխանիկ-վարորդ, շարքային Հովիկ Հովհանեսի Ասատրյանը, ցուցաբերելով մասնագիտական վարպետություն, ՀՄՄ-2-ով հմուտ խուսավարմամբ անցել է հակառակորդի թիկունքը և անվրեպ խոցել 4 զրահատեխնիկա:
Նա հետմահու արժանացել է «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» մեդալի։