Բնակարանի 1 քառակուսի մետր մակերեսը՝ ըստ Երևանի վարչական շրջանների․ ուշագրավ թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները՝ ըստ վարչական շրջանների և գոտիների։

2024 թվականի հուլիս ամսին Կենտրոն վարչական շրջանում բնակարանի 1 քառակուսի մետր մակերեսն արժեցել է 900․000 ՀՀ դրամ, իսկ  նույն թվականի հաջորդ ամսին թանկացել է 3050 դրամով։

Արաբկիր վարչական շրջանում բնակարանի 1 քառակուսի մետր մակերեսը 2024 թվականի հուլիս ամսին արժեցել է 628․500 դրամ, իսկ նույն թվականի օգոստոս ամսին՝ 631․700 դրամ։

2024 թվականին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանի 1 քառակուսի մետր մակերեսն արժեցել է 438․500 դրամ, իսկ օգոստոս ամսին՝ 440․500 դրամ։

Նոր Նորք վարչական շրջանում 2024 թվականի հուլիս ամսին բնակարանի 1 քառակուսի մետր մակերեսի գինն արժեցել է 398․000 դրամ, իսկ օգոստոս ամսին՝ 400․300 դրամ։

Ավան վարչական շրջանում հուլիս ամսին բնակարանի 1 քառակուսի մետր մակերեսն արժեցել է 398․000 դրամ, իսկ օգոստոսին՝ 399․700 դրամ։

2024 թվականի հուլիս ամսին բնակարանի 1 քառակուսի մետր մակերեսը Էրեբունի վարչական շրջանում արժեցել է 407․000 ՀՀ դրամ, իսկ նույն թվականի օգոստոս ամսին՝ 408․100 դրամ։

Շենգավիթ վարչական շրջանում 2024 թվականի հուլիս ամսին բնակարանի 1 քառակուսի մետր մակերեսն արժեցել է 400․000 դրամ, իսկ օգոստոսին՝ 400․800 դրամ։

Դավթաշեն վարչական շրջանում սույն թվականի հուլիս ամսին բնակարանի 1 քառակուսի մետր մակերեսն արժեցել է 476․000 դրամ, իսկ օգոստոս ամսին՝ 478․900 դրամ։

2024 թվականին Աջափնյակ վարչական շրջանում բնակարանի 1 քառակուսի մետր մակերեսն արժեցել է 412․000 ՀՀ դրամ, իսկ նույն թվականի օգոստոս ամսին՝ 410․000 ՀՀ դրամ։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 2024 թվականի հուլիս ամսին բնակարանի 1 քառակուսի մետր մակերեսն արժեցել է 390․200 դրամ, իսկ օգոստոս ամսին՝ 391․000 դրամ։

Նուբարաշեն վարչական շրջանում 2024 թվականի հուլիս ամսին բանակարանի 1 քառակուսի մետր մակերեսն արժեցել է 229․050 դրամ, իսկ նույն թվականի օգոստոս ամսին՝ 230․200 դրամ։

Ուսումնասիրելով վիճակագրությունը՝ կարելի է նկատել, որ 1 ամսվա կտրվածքով բնակարանների 1 քառակուսի մետր մակերեսի գինը աճել է։

Աննա Սրապիոնյան




Լրահոս