«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Ավարտական փուլում է քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության գործը, ու առաջիկայում նախաքննական մարմինը նախաքննության ավարտ կհայտարարի:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Աջափնյակ վարչական շրջանում, եւ սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ»-ը։
ArmLur.am-ը դեպքից անմիջապես հետո գրեց՝ կասկածներ կան, որ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կապ ունի քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի` «Չաղ Ռուստամի» հետ, քանի որ վերջիններս լարված հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ. երկու ամիս անց կասկածները փարատվեցին: Իրավապահները սպանությունից 2 ամիս անց ձերբակալեցին եւ կալանքի տարան Ռուստամ Ստեփանյանին ու եւս մեկ անձի, իսկ բուն սպանություն կատարողները դեռ փնտրվում են:
Նշենք, որ Ռուստամ Ստեփանյանը չի ընդունում մեղադրանքը, եւ այս պահին կալանքը կրում է ԱԱԾ մեկուսարանում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: