Բենզինի գինն իջել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

AI-98 մակնիշի բենզինի գինը Ադրբեջանի բենզալցակայաններում 1,5 մանաթից նվազել է մինչև 1,03 մանաթ մեկ լիտրի դիմաց: Այս մասին, ըստ Day.Az-ի, հայտարարել են երկրում ավտոլցակայանների խոշորագույն օպերատորներ հանդիսացող SOCAR և «Ազպետրոլ» ընկերությունները:

Բենզինի այլ մակնիշների գները մնացել են անփոփոխ: Ադրբեջանի սակագնային խորհրդի որոշմամբ՝ 2013թ. դեկտեմբերի 3-ից AI-95 մակնիշի 1 լիտր բենզինի գինը սահմանվել է 0,8 մանաթ, իսկ AI-92 և AI-80-ինը` 07 մանաթ մեկ լիտրի դիմաց:

AI-98 մակնիշի բենզինի գինը չի կարգավորվում սակագնային խորհրդի կողմից, քանի այդ մակնիշի բենզինի պահանջարկի իրացվում է ներկրման հաշվին:




Լրահոս