ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանակում ծառայել չցանկացողներին իրավապահները դատում են. նոր քրեական գործեր՝ դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Յուրա Օգանեզովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հաշվառված լին ելով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության՝ Երևանի թիվ 1 տարածքային ստորաբաժանումում, ենթակա է եղել զորակոչման 2023թ. ձմեռային զորակոչին, սակայն մինչև զորակոչի ավարտը չի ներկայացել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 1 տարածքային ստորաբաժանում և խախտելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ խուսափել է հայտարարված պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչից՝ այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության պայմաններում:

ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ Արթուր Նորիկի Սարոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հաշվառված լինելով « ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունում, ենթակա է եղել զորակոչման 2023 թվականի ամառային զորակոչին, սակայն մինչև զորակոչի ավարտը՝ 2023 թվականի հուլիսի 31-ը ներառյալ, չի ներկայացել տարածքային ստորաբաժանում և խախտելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ խուսափել է հայտարարված պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից՝ այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս