Ադրբեջանին մտահոգում է Ֆրանսիայի և արևմտյան այլ երկրների կողմից Հայաստանի ինտենսիվ զինումը. Ադրբեջանի նախագահի օգնական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքուն ոչ միայն կլիմայական ճգնաժամը թուլացնելու, այլև հարևան Հայաստանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ է ջանքեր գործադրում: Այս մասին Newsweek-ում հրապարակված իր հոդվածում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Այդուհանդերձ, մեր ճանապարհին հիմնական խոչընդոտները պահպանվում են։ Առաջինը Հայաստանի Սահմանադրությունն է։ Երկրորդ՝ մեզ մտահոգում է նաև Ֆրանսիայի և արևմտյան այլ երկրների կողմից Հայաստանի ինտենսիվ զինումը, որը ծառայում է ոչ թե խաղաղության, այլ «զավթողականության վերածննդին»»,- գրել է Հաջիևը՝ կրկին պնդելով, որ «Հայաստանի Մայր օրենքն Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներ է պարունակում»։




Լրահոս