«Նոա-2»-ի գլխավոր մարզիչը ժամանակին մարզել է Ռոնալդուին և Ֆիգուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Երևանի «Նոան» ներկայացրել է երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Լեիտաոյին։

Պորտուգալացի մասնագետն ունի ավելի քան 45 տարվա աշխատանքային փորձ տարբեր երկրներում: Լիսաբոնի «Սպորտինգում» 18 տարվա աշխատանքի ընթացքում նա մարզել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Կրիշտիանու Ռոնալդուն, Լուիշ Ֆիգուն, Ռիկարդու Կուարեժման, Սիմաու Սաբրոզան և մյուսները: Նա նաև աշխատել է Պորտուգալիայի 1-ին, 2-րդ և 3-րդ լիգաներում, նաև այլ արտասահմանյան ակումբներում:

Լեիտաոն նաև տարբեր ակումբներում զբաղեցրել է տեխնիկական տնօրենի պաշտոն:




Լրահոս