
Դերասանուհի Աննա Մաքսիմը Ամերիկայի Միացյալ նահանգներում է: Այս մասին տեղեկանում ենք դերասանուհու ինստագրամյան էջից։
Նա իր սոցիալական էջում լուսանկարներ է հրապարակել դերասանուհի Անի Երանյանի հետ, ով արդեն երկար ժամանակ է, ինչ բնակվում է այնտեղ։
Հրապարակմանը կից Անին գրել էր.
«Շուտով կլրանա 20 տարին մեր ընկերության. մի հատ էլ 0 ավելանա, լրիվ գոհ եմ` «ՄԵԴԱԼԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ» ֆիլմի Ամերիկյան պրեմիերային»:
Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանում տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան, ֆիլմը նվիրված է ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանի անցած ուղուն։
Նաև նշենք, որ 2 դերասանուհիները տարիներ առաջ հանդես են եկել միևնույն ֆիլմում՝ «Չիկագո-Ծաղկաձոր տրանզիտ» և «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալում։
Էմմա Մարտիրոսյան