
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Ստամբուլ՝ մասնակցելու «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գերատեսչությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք «3+3» ձևաչափով նիստին: Նշվում է, որ ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: