Թիվի 5-ը գրում է. «Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն» ֆիլմաշարը վավերագրում է 44-օրյա պատերազմը: Ֆիլմաշարի ամեն մասը ներկայացնում է պատերազմի յուրաքանչյուր օրը, արձանագրում օրվա տեղեկատվությունը:
4 նոյեմբերի 2020, օր 39-րդ
Այդ ի՞նչն էր ստիպել լռել Փաշինյանին ու որևէ գրառում չանել ֆեյսբուքում, այն դեպքում, երբ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ թշնամու դիվերսիոն խումբը փորձել էր հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ, փակվել էր Բերձոր–Շուշի ճանապարհը.
Իրականում ի՞նչ էր կատարվում ամբողջությամբ առաջնագիծ դարձած Արցախում ու Հայաստանի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանային հատվածներում, որ Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակը 30 րոպեն մեկ հաղորդագրություններ էր տարածում։
Ինչու՞ հանկարծ Արծրուն Հովհաննիսյանը որոշեց անցնել թուրքերենի՝ կոչ անելով օգտագործել «Գյոռբագյոռը»:
Մանրամասները՝ Թիվի 5-ի տեսանյութում: