Սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում հոկտեմբերի 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերին 18-ին և 19-ին ցերեկը սպասվում է կարճատև անձրև։

Հոկտեմբերի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում հոկտեմբերի 18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 18-ի գիշերը անձրևները կլինեն հորդառատ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։

Հոկտեմբերի 19-22-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ին և 19-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։




Լրահոս