ՏԱՏՅԱՆԱ ՔԻՄԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Wildberries օնլայն վաճառքի ցանցի հիմնադիր Տատյանա Քիմը կրկին խոսել է նախկին ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հետ ունեցած կոնֆլիկտի մասին՝ նրա հասցեին նոր մեղադրանքներ առաջադրելով: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

 

Տատյանա Քիմը Telegram-ի իր ալիքում տեղադրել է տեսանյութ, որտեղ մեղադրել է Վլադիսլավ Բակալչուկին եւ նրա թիմին բիզնեսն ապակայունացնելու համար՝ լարվածություն ստեղծելով ընկերության գործընկերների եւ հաճախորդների միջեւ: Բացի այդ, ըստ նրա, ձեռնարկատիրոջ նախկին ամուսինը ներքաշված է ընկերությունից 37 միլիարդ ռուբլի գողանալու գործում:

Քիմը նշել է. «Թվում է, որ Վլադիսլավ Բակալչուկը պարզապես համարժեք չի ընկալում իրավիճակը եւ գործում է տարօրինակ կերպով՝ օգտագործելով մեթոդներ, ինչպիսիք են՝ «աշխատակիցների սպառնալիքները, հաքերային հարձակումների կազմակերպումը, կառուցվող պահեստների վրա հարձակումները, բողոքների ու մեղադրանքների անվերջ հոսքը»։

Քիմի խոսքով՝ անցյալ տարի Բակալչուկի գործողություններն էին, որոնք հանգեցրին գործադուլների, եւ նրա թիմը վտանգի տակ դրեց բիզնեսը։ Շինարարական նախագծերը սառեցվեցին, եւ ընկերությունը կորցրեց 37 միլիարդ ռուբլի, որոնք իրականում գողացան նրանից։ Ձեռնարկատերը եւս մեկ անգամ կրկնեց, որ իրեն փրկել պետք չէ։ Նա հիշեցրեց, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն օրենսդրության շրջանակներում, «ոչ թե 90-ականների ոճով ցույցեր կազմակերպելով։

Հոկտեմբերի սկզբին Տատյանա Քիմը հայտարարեց Wildberries and Russ միավորված ընկերության վերակառուցման ավարտի մասին։ Ձեռնարկատիրոջ խոսքով՝ ընկերությունն այժմ պատրաստվում է առաջիկա սեզոնին։ Միավորված ընկերությունն իրականացնում է մի շարք նոր ծրագրեր։ Ինչպես հիշեցրել է Քիմը, նա 20 տարի ղեկավարում է Wildberries-ը։ Ձեռնարկատիրոջ խոսքով՝ 2023 թվականի նոյեմբերին նա հատկացրել է ընկերության կառուցվածքի հիմնական վերակառուցման անհրաժեշտությունը.  «Wildberries-ը պետք է պահպանի ճկունությունը՝ միաժամանակ դառնալով ավելի կառուցվածքային եւ պարզ»։

Սրան զուգահեռ Տատյանայի նախկին ամուսինը չի ընդունում այդ մեղադրանքը։ Ավելին՝ Վլադիսլավ Բակալչուկը հարցում է տեղադրել Telegram-ի իր ալիքում։ Գործարարը հարցրել է իր բաժանորդներին.

«Տատյանայի հայտարարությանը համաձա՞յն եք, քանի՞ միլիարդ եմ ես «գողացել» ինքս ինձնից»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Wildberries օնլայն վաճառքի հարթակի սեփականատերը՝ Տատյանա Քիմը, հայտարարել է, որ նախկին ամուսնու թիմն ընկերությունից թալանել է 37 միլիարդ ռուբլի։

«Ուզում եմ հիշեցնել, որ հենց Վլադիսլավն էր, ով անցած տարի իր անհեթեթ արարքներով մի ամբողջ գործադուլների շարք առաջացրեց, եւ նրա գովաբանված թիմը, որի մասին նա այնքան շատ էր խոսում, թալանել է մեր ընկերությունից 37 միլիարդ ռուբլի: Սառեցվել են մեր բոլոր շինարարական ծրագրերը, փաստացի վտանգի տակ են ոչ միայն մեր, այլեւ բոլոր այն մարդկանց բիզնեսը, ովքեր համագործակցում են մեզ հետ»,- ասել էր ձեռնարկատերը։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՆԽՎԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինները հայտնվել են խնդրի առաջ:

 

Բանն այն է, որ զինվորների ինքնասպանության դեպքերով իրավապահները դուրս են եկել մեկ հետքի վրա ու պարզել են, որ զորամասերի սպայական կազմի մակարդակով զինվորներին հասկացրել են ու պայման են դրել, որ նա, ով դիրքում կքնի, ծնողի հասցեին հայհոյանք է ստանալու: Արդյունքում, որ զինվորին գտնում են դիրքում քնած, հարցը սկսում են բարձր բոլորի ներկայությամբ կրկնել, ինչն էլ դառնում է ինքնասպանությունների պատճառ:

Արդյունքում, իրավապահները հայտնվել են խնդրի առաջ ու պնդում են, որ դիրքում քնելն անթույլատրելի է, սակայն այս իրավիճակն ինչ-որ կերպ պետք է կանխվի, թե չէ մեծ թվով ինքնասպանությունների դեպքեր կլինեն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի ուշ գրել էր, որ իրավապահները շտապել են Սյունիքի մարզ. զինվորի դեպքը եղել է մարզի զորամասերից մեկում։ Ըստ նախնական վարկածի՝ զինվորը ինքնասպան է եղել։

Հոկտեմբերի 6-ին Վարդենիսում եւս զինվոր էր ինքնասպան եղել ու ինքնասպանության պատճառը դիրքում քնելն էր եղել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս