ՆԵՐԴՐՈՂՆԵՐ՝ ԱՇԽԱՐՀԻ 12 ԵՐԿՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին անգամ Հայաստանում, Նորարարության եւ տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024/DigiTec-ի շրջանակում, անցկացվեց Investor Tour (Ներդրողների տուր). 35 ներդրողներ աշխարհի 12 երկներից ժամանեցին՝ ծանոթանալու հայաստանյան ստարտափներին, ընկերություններին եւ ներդրումների հնարավորություններին։

 

BANA Angels-ի հետ համագործակցությամբ այս մասշտաբային իրադարձությունը հաջողությամբ անցկացվեց, ինչը հայկական ստարտափներին բացառիկ հնարավորություն ընձեռեց բացահայտելու ֆինանսական նոր հնարավորություններ, ռեսուրսներ եւ շուկաներ։ Արտերկրից ժամանած ներդրողները WCIT2024/DigiTec-ի օրերին եղան հատուկ ծրագրով Հայաստանում, այցելեցին համաժողովի տարածք, «ԴիջիԹեք» էքսպո, տեղում ծանոթացան Հայաստանի ստարտափների էկոհամակարգին։

«WCIT2024/DigiTec-ը, «ԴիջիԹեք» էսպոն եւ նմանօրինակ միջոցառումները հնարավորություններ են ստեղծում միջազգային ներդրողներին ներկայացնելու տեղի տեխնոլոգիական ու նորարարական ներուժը։ Համագործակցելով BANA Angels-ի հետ՝ մենք կարողացանք հնարավորինս մոտեցնել նորդրողներին ստարտափներին, ներկայացնել հայաստանյան ստարտափ էկոհամակարգն ու զարգացումները, հեռանկարային կապեր հաստատել ու ծրագրեր նախագծել։ Համոզված եմ, որ էկոհամակարգի հետագա զարգացման համար այսպիսի տուրեր պետք է հաճախ կազմակերպվեն եւ բացառապես նման բարձր որակով»,-ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

Ներդրողները հնարավորություն ունեցան այցելելու Հայաստանի յունիքորն ստարտափներից (Unicorn startup) մի քանիսին եւ ուսումնասիրելու տարածաշրջանի աճը խթանող նորարարական նախագծերը:

Միջազգային ներդրողների հետ համագործակցությունը կարող է էականորեն բարձրացնել հայկական ստարտափների ճանաչումը համաշխարհային մակարդակում՝ խթանելով նորարարությունը եւ նոր գործընկերությունների ձեւավորումը։ Սա ոչ միայն կօգնի ստարտափներին ընդլայնել իրենց գործուներության աշխարհագրությունը, այլեւ կապահովի նրանց մրցունակությունը միջազգային շուկայում՝ ստեղծելով կայուն տնտեսական զարգացում ՏՏ ոլորտում։

Ներդրողների տուրի շրջանակներում անցկացվեց նաեւ արտերկրից ժամանած ներդրողների եւ ֆոնդերի կառավարիչների համար LP/GP ներդրումային միջոցառումը, որը հնարավորություն է տալիս գործընկերներին հանդիպել, քննարկել ֆոնդի գործունեությունը, ներդրումային հնարավորությունները եւ ռազմավարությունները, ինչպես նաեւ խթանել համագործակցությունը եւ կառուցել երկարաժամկետ հարաբերություններ։

Միջոցառմանը ներկայացվեցին հայկական վենչուրային կապիտալով (Venture Capital, (VC), ընկերությունները, տեղի ունեցավ Հայաստանում միջազգային ներդրումների վերաբերյալ պանելային քննարկում, հայկական ստարտափների եւ էկոհամակարգի մասին շնորհանդես: LP/GP միջոցառումը նախաձեռնել էին հայկական Formula VC-ին, Granatus Ventures-ը եւ Big Story VC-ին։

Մասնավորապես, Formula VC-ն, Granatus Ventures-ը եւ Big Story VC-ն պատմեցին իրենց ներդրումային ռազմավարությունների, պորտֆելների կարեւորագույն մասնակիցների եւ ապագայի տեսլականների մասին: Շնորհանդեսներին հաջորդեց Հայաստանում միջազգային ներդրումների վերաբերյալ պանելային քննարկում, ուր ներկայացվեցին միջազգային ներդրողների պատկերացումները Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգում ներդրումների ներուժի եւ մարտահրավերների վերաբերյալ: 10 հայկական ստարտափներ իրականացրին փիչինգ եւ անհատական հանդիպումներ ունեցան ներդրողների հետ։

Հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում տեղի ունեցավ տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումը՝ Նորարարության եւ տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը Մարզահամերգային համալիրում, որի շրջանակում անցկացվեց նաեւ ԴիջիԹեք էքսպոն Մերիդիան կենտրոնում։ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով WCIT2024/DigiTec համաժողովը տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության ուժեղացման, ներդրումների եւ տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում (ՏՀՏ) լուծումների կարեւորությունն ընդգծող համաշխարհային հարթակ դարձավ՝ միավորելով մեկ հարկի տակ միջազգային եւ լոկալ մի շարք խոսնակների։

 

 

ԲԱԶՈՒՄ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐ՝ ՈՒՍՈՒՑՉԻ ՀԱՄԱՐ

Տավուշի մարզի սահմանագոտու հանրակրթական դպրոցներում ուսուցիչների բազում թափուր տեղեր կան։ Թափուր տեղերը շատ են նաեւ Իջեւան համայնքի սահմանամերձ Բերքաբեր գյուղում։ Դրանց զբաղեցնելու համար կայանալիք մրցույթի մասին անգրագետ մի հայտարարություն է տեղադրված Տավուշի մարզպետարանի կայքում։ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի «Հայտարարություններ» բաժնում հայտարարություն կա Բերքաբերի միջնակարգ դպրոցում հայոց լեզու եւ գրականություն (15 դասաժամ), մաթեմատիկա (11 դասաժամ), ռուսաց լեզու (21 դասաժամ), կերպարվեստ (6 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերը զբաղեցնելու մրցույթի մասին։ Հայտարարության մեջ նշված է. «Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի 01-ից մինչեւ 14-ը ներառյալ։ Ի՞նչ է նշանակում՝ «սույն թվականի 01»։ Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին Բերքաբերի միջնակարգ դպրոցում։




Լրահոս