Ուկրաինայի նախագահ դառնալու դեպքում Պյոտր Պորոշենկոն կվաճառի Roshen-ը, որպեսզի բիզնեսի համար իշխանությունն օգտագործելու գայթակղություն չառաջանա:
Ուկրաինայի նախագահի թեկնածու գործարար Պյոտր Պորոշենկոն խոստացել է երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելու դեպքում վաճառել Roshen կորպորացիան, որն աշխարհում ամենախոշոր քաղցրավենիք արտադրող ձեռնարկություններից է: Այս մասին նա հայտարարել է Bild թերթին տված հարցազրույցում. հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Ես օլիգարխ չեմ: Ընդհանրապես, օլիգարխը երբեք չպետք է նախագահ դառնա», – նշել է նա: Պորոշենկոն պարզաբանել է, որ հակառակ դեպքում հայտնվում է իշխանությունը սեփական բիզնեսի շահերի համար օգտագործելու գայթակղությունը: «Ես կվաճառեմ Roshen կոնցերնը, եթե ինձ ընտրեն Ուկրաինայի նախագահ»,-եզրափակել է նա:
Roshen-ն արտադրում է 200 տեսակի հրուշակեղեն, իսկ արտադրանքի տարեկան ընդանուր ծավալը հասնում է 450 տոննայի: