Ես ուղղակի մեռած էի․ Սերենա Վիլյամս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը մեկնաբանել է սլովակ թենիսիստուհի Յանա Չեպելովայից կրած սենսացիոն պարտությունը 4։6,4։6 հաշվով: WTA վարկանշային ցուցակում Ուիլյամսը զբաղեցնում է 1-ին, իսկ Չեպելովան՝ 78-րդ տեղը։

«Ակնհայտ է, որ այսօր ամեն ինչ հակառակի պես ընթացավ։ Սակայն հարկ է նշել նաև հակառակորդի հոյակապ խաղը։ Նա շատ լավ էր հակագրոհում և գնդակների մեծ մասն ուղարկում էր իմ կիսադաշտ։ Ես ոչինչ չգիտեի Յանայի մասին մինչև խաղը։ Նա հիանալի խաղ անցկացրեց։ Այսօր իմ օրը չէր, ինձ վիճակված չէր հաղթանակի հասնել։ Ես ուղղակի մեռած էի խաղադաշտում, ինձ հանգիստ է պետք»,- մեկնաբանել է մարզուհին։




Լրահոս