
Հանրապետության որոշ հատվածներում ձյան տեսքով տեղումներ են:
«Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից։