
Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկի հյուսիսային թաղամասերում 5 մարդ զոհվել է, ևս 12-ը՝ վիրավորվել, շենքում տեղի ունեցած պայթյունից:
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները: Պայթյունը տեղի է ունեցել խանութում: Նախնական տեղեկատվության համաձայն՝ պատճառը կարող է բնական գազի արտահոսքը լինել: Պայթյունից հետո շենքում հրդեհ է բռնկվել, որը փորձում են մարել դեպքի վայր ժամանած հրշեջները: