ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թքելու միջադեպը հիշեցնելու համար Սիմոնյանը հրահանգեց նախկին պատգամավորի ձեռքերը ոլորել և դուրս հանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ անվտանգության աշխատակիցներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անմիջական հրահանգով բռնի ուժով խորհրդարանից հեռացրին ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին, ով մասնակցում էր ընդդիմության նախաձեռնած լսումներին։

Բանն այն է, որ իր ելույթի ընթացքում Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ կրկնելով նրա մասին նախկինում արված մի բնորոշում։

Պարզվում է՝ Ալեն Սիմոնյանը, որն այս օրերին գործուղման է, ուշիուշով հետևել է ընդդիմության լսումներին, վրդովվել է այս հայտարարությունից և արտերկրից հրահանգել է հեռացնել Ռուբեն Հակոբյանին։

ԱԺ անվտանգության աշխատակիցներն էլ, հետևելով Սիմոնյանի հրահանգին, նախկին պատգամավորի ձեռքերը ոլորած, հրմշտելով դուրս են նրան հանել խորհրդարանից։

Ավելի ուշ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ընդդիմության խորհրդարանական լսումներին, հերթական անգամ ոչ պատշաճ բառապաշարով գրառում էր կատարել․

«Ամբողջ մի քանի ժամանոց լսումներից մնաց այն, որ մի հոգի ընկավ, Վազգեն Գալստանյանն ասաց, որ իրենք պարտվել են, պարտվել են քանիցս, բայց իր հոգին հանձնվել չգիտի և գնաց իր գործերով, նախկին իշխանությունների կողմից բազմիցս օգտագործված մի հին ծակ, ասենք թե «կոշիկ», մի քանի վիրավորանք հնչեցրեց, ու եթե դուրս չշպրտվեր պետական հիմնարկից՝ աղմուկ-աղաղակով, ոչ մեկ երևի չէր էլ նկատի»:

Հետաքրքիր է, որ ժողովրդավարության ու խոսքի ազատության մասին պարբերաբար գեղեցիկ խոսքեր ձոնող Ալեն Սիմոնյանը, որը հայտնի է քաղաքացու վրա թքելու իր արատավոր բարքով, հիմա զրո հանդուրժողականություն է ցուցաբերում ազատ խոսքի նկատմամբ եւ հրահանգում է բռնի կերպով մարդուն դուրս հանել ԱԺ-ից։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս