ԱԺ-ում ընթանում է ընդդիմադիր պատգամավորների կողմից նախաձեռնված «Բաքուն ոչնչացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով քննարկում:
Նախաձեռնող պատգամավորներից Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ քննարկմանը մասնակցում են Արցախի խորհդարանի պատգամավորներ, կառավարության անդամներ, մշակույթի կարկառուն ներկայացուցիչներ, ինչպես նաև Արցախի թեմի առաջնորդը՝ Վրթանես Սրբազանը:
«Մենք հրավիրել էինք նաև կառավարության ներկայացուցիչներ ի դեմս ԱԳՆ-ի, ԿԳՄՍՆ-ի և Արդարադատության նախարարության: ԱԳՆ-ի և ԱՆ-ի ներկայացուցիչներն ի սկզբանե մերժել են, իսկ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները փոխնախարարների մակարդակով պետք է գային: 4 ներկայացուցիչ նախապես հաստատել էին, բայց հանդիպումից մեկ ժամ առաջ հրաժարվեցին: Սա նշանակում է, որ քաղաքական հրահանգ կա, որ չմասնակցեն ընդդիմադիր պատագամավորների հրավիրած քննարկմանը»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։