ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանում Արայիկ Հարությունյանի և մյուսների նկատմամբ նոր կեղծ քրեական գործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և մյուսների դեմ Ադրբեջանի գլխավոր դատախազը նոր շինծու քրեական գործ է հարուցել՝ Գյանջա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության փաստի առթիվ։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազության հետաքննության վարչության ավագ դատախազ Շահին Օսմանլին՝ կապված 2020 թվականի հոկտեմբերի 17-ին հայերի կողմից Գյանջայի վրա իրականացված հինգերորդ հրթիռային հարվածի տարելիցի հետ:

Ադրբեջանի գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել երկրի քրեական օրենսգրքի միանգամից 9 հոդվածով:

Նշվում է, որ գլխավոր դատախազության քննչական վարչության և Ադրբեջանի գլխավոր դատախազի միջնորդությունները՝ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից նախկին, այսպես կոչված, ձերբակալվածների նկատմամբ խափանման միջոցը երկարաձգելու վերաբերյալ ընդունել։ Հայտարարությունում մասնավորապես նշվում է․

«Ղարաբաղի  «նախագահներ» Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին այսպես կոչված «ԱԳ նախարար» Դավիթ Բաբայանը, ինչպես նաեւ նախկին, այսպես կոչված, «Խորհրդարանի նախագահ» Դավիթ Իշխանյանը, գեներալներ Դավիթ Մանուկյանը և այլք դատվել են Բինագադիի շրջանային դատարանում։ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին, 5-ին, 8-ին, 11-ին և 17-ին Գյանջա քաղաքի հրթիռակոծությունների հետևանքով զոհվել է 26 խաղաղ բնակիչ, իսկ 175-ը ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ»,- ասել է նա։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից 15-ի նկատմամբ, նրանց բոլորին առաջադրվել են կեղծ և հորինված մեղադրանքներ:

Այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը:

Հիշեցնենք՝ Գյանջայի հրթիռային հարձակումների մասին ավելի վաղ խոսել էր Ադրբեջանի նախագահի օգնական, նրա աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ նշելով, թե Հայաստանը, լինելով Միջազգային քրեական դատարանի անդամ, պետք է հետաքննի Գյանջայի հրթիռային հարձակումները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս