Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 4 ներկայացուցիչ կպայքարի Մ22 տարեկանների ԵԱ-ի ոսկե մեդալի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի 4 ներկայացուցիչ կպայքարի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնության ոսկե մեդալի համար:

Կիսաեզրափակչում հաղթանակ տոնեցին 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը։ Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց իռլանդացի Անտոնիո Կլեպսոնին: Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիկյանը համառ պայքարում պարտության մատնեց թուրք Մեհմետ Չինարին, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը ուժեղ գտնվեց անգլիացի Ջեք Դրիդենից, իսկ Հարություն Հակոբկոխյանը առավելության հասավ տանտերերի՝ Բուլղարիայի ներկայացուցիչ Ռումեն Ռումենովի նկատմամբ:

Ավելի վաղ Էլիդա Քոչարյանը հաղթել էր լատվիացի Աննա Սորոկինային, և ինչպես Ռուսլան Ասլիկյանը, կփորձի պաշտպանել տիտղոսը:




Լրահոս