Շրի Լանկայում գնացքը բախվել է փղերի երամակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրի Լանկայի արևելքում նավթով ցիստեռններ տեղափոխող գնացքը բախվել է վայրի փղերի երամակին։ Այդ մասին հաղորդում է Daily Mirror պարբերականը։

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեբերի 18-ի վաղ առավոտյան Բատիկալոա-Կոլոմբո գծում: Բախման հետևանքով անկել է երկու փիղ, մի քանի կենդանիներ վիրավորվել են։ Ռելսերից դուրս են եկել լոկոմոտիվը և նավթով լի չորս ցիստեռններ, որոնցից երկուսը շրջվել են։ Գնացքների երթևեկությունը դադարեցվել է, վթարի հետևանքների վերացման համար կպահանջվի մի քանի օր։

Չնայած այն հանգամանքին, որ փղերը սորբ են համարվում Շրի Լանկայում և պաշտպանվում են օրենքով, սակայն երկրում տարեկան սպանվում է մոտ 200 առանձնյակ, հիմնականում գնացքների հետ բախումների և գյուղացիների կողմից սպանությունների հետևանքով, որոնք պաշտպանում են իրենց հողերը կենդանիների հարձակումներից: Ամեն տարի Շրի Լանկայի մոտ 50  բնակիչ է զոհվում տների վրա փղերի հարձակումներից, որոնք  կառուցված  են կենդանիների բնակության վայրերի մերձակայքում: Իշխանությունների տվյալներով՝ Շրի Լանկայում փղերի թիվը կազմում է մոտ 7000:




Լրահոս