Սերբիայի պաշտպանական ձեռնարկություններից մեկում պայթյուն է որոտացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերբիայի արևմուտքում գտնվող «Սլոբոդա» պաշտպանական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է չորս մարդ, որոնցից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել: Այս մասին հաղորդում է Tanjug գործակալությունը։

Ըստ դեպքի վայրից ստացված տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել հրետանային զենքի արտադրամասում, որտեղ հոսքագծի վրա արկ է պայթել։

Հրապարակման մեջ նշվում է, որ Չաչակ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա տղամարդ՝ դեմքի, պարանոցի և ձեռքի այրվածքներով:

«Սլոբոդա»-ն Սերբիայի խոշորագույն պաշտպանական ձեռնարկություններից մեկն է, որն ունի ռազմական արտադրանքի լայն տեսականի:




Լրահոս