Լավրովը Ստամբուլում հանդիպում է անցկացրել Թուրքիայի իր պաշտոնակցի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ստամբուլում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ արտգործնախարարությանը։

Երկու նախարարների հանդիպման մանրամասները չեն հաղորդվել։

Լավրովը Ստամբուլ էր ժամանել հոկտեմբերի 17-ին՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը, որի շրջանակներում քննարկվում են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում համագործակցության հարցերը։

«3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը մասնակցելու համար Ստամբուլում են նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«3+3» խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։

Վրաստանի ներկայացուցիչներն այս ձևաչափով հանդիպումներին չեն մասնակցում։




Լրահոս