ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ նախկին պատգամավորի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ինչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` ԱԺ նախկին պատգամավորի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ հոկտեմբերի 14-ին Պարույր Ազատի Արշակյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 43-255 հոդ. 3-րդ մասի 3-րդ կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 457 հոդ. 1-ին մասի մեղադրանքով։

Մասնավորապես ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նրան հետախուզում են հանցագործության նախապատրաստության, խարդախության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու քրեական վարույթի շրջանակներում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս